Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Կիմա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. Հայոց մտավորականության գերակշիռ մասը քաղքենի է, օտարասեր

Կիմա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. Հայոց մտավորականության գերակշիռ մասը քաղքենի է, օտարասեր
15.11.2014 | 14:05

Մինչ անկախությունը մեր մշակութային-գիտական «էլիտան» ռուսախոս էր: Հեռուստատեսության, կինոյի, թատրոնի, գրականության, երաժշտության, գիտության ոլորտներում, ամենուր ռուսերեն էին խոսում:
Ավելին՝ հայոց դառը ճակատագրի մասին պատմավեպեր ու հայրենասիրական ճոռոմ բանաստեղծություններ գրող հայտնի հեղինակներն իրենց երեխաներին ու թոռներին տանում էին ռուսական դպրոց: Շատերը գնում Մոսկվայում էին դիսերտացիա պաշտպանում ու գիտության թեկնածուի, դոկտորի վկայականը մեծամտաբար թափահարում էին մեր դեմքին:
Եթե հետո հրապարակավ սկսեցին մի կերպ հայերեն լեզվով արտահայտվել, ապա դա դեռ չի նշանակում, որ նրանց մտածողությունը, լեզվամտածողությունը փոխվել է: Ո՛չ, չի փոխվել: Հիմա էլ այդ խավը կենցաղային մակարդակում շարունակում է ռուսերենով հաղորդակցվել:
Մի ազգ, որին ավելի քան մեկ դար այսպիսի մտավորականությունն է առաջնորդել, հիմա զարմանում եմ, թե ինչու է ոմանց զայրացրել Սահմանադրական դատարանի որոշումը՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վերաբերյալ:

Դիտվել է՝ 2370

Մեկնաբանություններ